- V A R P E T Construction -
varpet.am

Ձեր Շինարարը












ՕՆԼԱՅՆ 1
ՀԱՃԱԽՈՐԴ 1
ԱԴՄԻՆ. 0



Copyright varpet.am © 2015
21.11.2017, 13:46, Երեքշաբթի




Բնական վայրի քարերը, դրանք Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող քարերի տեսականին են
Այդ քարերը օժտված են շատ տարբեր հատկություններով`ամրություն, դիմացկունություն, գույն,
որակ, դրանցից որոշները հնարավոր է վերածել շերտերի, մյուսները ենթակա են կտրման և այլ
մշակման
Գեղարվեստական հմայք ունեցող այս քարերով հնարավոր է իրականացնել լուրջ ու գեղեցիկ
աշխատանքներ` հատակի և պատերի շարվածքներ ու երեսպատում, ֆասադների օրիգինալ
ձևավորումներ, լանդշատային աշխատանքների իրագործում, ջրվեժների, լճակների, գետակների,
կամրջակների, արահետների, այլ կոմպոզիցիաների պատրաստում, ինտեր-էքստերիերի հարդարում...

Քարերն ունեն գունային մեծ տեսականի`սպիտակ, կանաչ, փիրուզագույն, մամռոտ, սև, շագանակագույն,
ժանգոտ, կարմիր, դեղին, կաթնագույն, մոխրագույն, մանուշակագույն, փայլուն, մի խոսքով` բոլոր գույները
Դրանք ունեն նաև զանազան մակերեսներ` հարթ, ծակոտկեն, կլորավուն, չեչոտ, ջարդվածքներով,
ճաքճքված և այլն

Սակայն ոչ բոլոր քարերն են հնարավոր օգտագործել բոլոր աշխատանքներում. նախ պարտադիր է քաջ
տեղյակ լինել տվյալ քարի հատկությունների մասին. դրանցից որոշները առավել հրակայուն են, որոշները
քայքայվում են ջրից, որոշները թեթև են և կարելի է օգտագործել շինության բարձր հարկերում, որոշների
ֆակտուրան թաքնված է և ի հայտ է գալիս միայն լաքապատման շնորհիվ, որոշները ցրտադիմացկուն
չեն, որոշները փափուկ են ու մաշվող, որոշները չեն ֆիքսվում բետոնային շաղախով և այլն

Առաջարկում ենք բնական վայրի քարերի հսկայական տեսականի
Շուտով նաև Դավիթ-Բեկ փողոցի վրա կներկայացվեն դրանց ցուցանմուշներն`իրենց շարման եղանակներով
ու հատկություններով






Անվճար հոսթինգ uCoz