- V A R P E T Construction -
varpet.am

Ձեր Շինարարը












ՕՆԼԱՅՆ 1
ՀԱՃԱԽՈՐԴ 1
ԱԴՄԻՆ. 0



Copyright varpet.am © 2015
- Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է -
23.04.2024, 13:03, Երեքշաբթի

Բաժիններ
ՔԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՓԱՅՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
ԼԱՆԴՇԱՖՏ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԴԻԶԱՅՆ
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌՔ




ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ




 Մեր բարձրակարգ մասնագետները կիրականացնեն կանաչապատման ամենաինքնատիպ աշխատանքներ: Տվյալ բնագավառում մեր ծառայություններն են՝

  • Հողային աշխատանքներ և ռելիեֆի ձևավորում
  • Ծաղկանոցների և սիզամարգերի (գազոն) ձևավորում
  • Ծառատունկ
  • Քարապարտեզների պատրաստում
  • Ուղղահայաց կանաչապատում
  • Խորհրդատվությունների կազմակերպում
  • Շուրջամյա սպասարկում
  • Բուժում և պրոֆիլակտիկա
  • Լանդշաֆտային դիզայն և կառուցապատում
  • Ոռոգման համակարգերի մոնտաժ
  • Բույսերի վաճառք և վարձույթ

և այլն:




Կնախապատրաստենք ձեր լանդշաֆտը կանաչապատմանը՝ նախապես կատարելով համապատասխան հողային աշխատանքները: Կձևավորենք ռելիեֆը:
Կաճեցնենք հիանալի ծաղկանոցներ՝ կիրառելով բույսերի հսկայական տեսականի ու մասնագիտական հմտություններ: Կտանք գեղարվեստական բարձրաոճ լուծումներ: Մեր օգնությամբ կունենաք հավասարասփյուռ  սիզամարգեր, առողջ ու փարթամ պտղատու այգիներ ու անտառաշերտեր:
Կհամալրենք ձեր տարածքը կիսաավտոմատ և ավտոմատ ոռոգման համակարգերով:
Ցանկության դեպքում մեր աշխատակիցները՝ այգեպան, բանվոր, բուսաբան, դիզայներ, մշտապես կսպասարկեն ձեր տարածքը: Կհետևեն բույսերի խնամքին, կթարմացնեն, կբուժեն, կմաքրեն, կէտեն, կքաղեն՝ մշտապես պահպանելով լանդշաֆտի շուքն ու գեղեցկությունը:

Կիրականացնենք պայքար և պրոֆիլակտիկա բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ:
Լանդշաֆտային կառուցապատումը, որն իրականացնում ենք մեր արհեստավարժ ու բազմափորձ մասնագետների կողմից, իրենից ներկայացնում է քարե, փայտյա կամ մետաղական տաղավարներ (բեսեդկա), կածաններ, կամրջակներ, ջրային ու վայրի քարերով կոմպոզիցիաներ (ջրվեժ, գետակ, լճակ, ավազան, ցայտաղբյուր, աղբույր և այլն), քարապարտեզներ, հնձաններ, քոթեջներ, ամառային խոհանոցներ՝ մանղալ-թոնիր-օջախներով, անձավներ, նաև առանձնատներ և ամառանոցներ:
Վայրի բնական քարերով բազմատեսակ շարվածքներն ու կոմպոզիցիաներն իրենց գունային բազմազանությամբ ու ոճային բազմաշերտ երանգներով կլրացնեն ձեր լանդշաֆտի հմայքն ու բովանդակությունը:
Մեր առաջարկած ճարտարապետական փոքր տարրերը՝ պարտեզային արձանիկներ ու քանդակներ, քարագործ, փայտագործ կամ դարբնագործ նստարաններ, լապտերներ և այլ կոմպոզիցիաներ, կապահովեն տարածքի վերջնական շուքը:


    


Կանաչապատման մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել բուսաբանին՝ 094 05 75 01 հեռախոսահամարով կամ այցելել www.kanachapatum.am:




 Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 0
Անվճար հոսթինգ uCoz