Իրականացնում ենք լանդշաֆտային դիզայն և կառուցապատում: Ունեցեք ամենաօրիգինալ, ամենագեղատեսիլ, ամենացանկալի լանդշաֆտը՝ մեր օգնությամբ: Տվյալ բնագավառում մեր կողմից առաջարկվող ծառայություններն են՝
Կանաչապատում
Լանդշաֆտային դիզայն և նախագծում
Լանդշաֆտային կառուցապատում
Ոռոգման համակարգերի մոնտաժ
Շուրջամյա սպասարկում
Ճարտարապետական փոքր տարրերի պատրաստում
Վայրի բնական քարերով կոմպոզիցիաների իրականացում
և այլն:
Կանաչապատման ծառայությունների մասին տեղեկություններ ստանալու համար նայեք համապատասխան բաժինը, զանգահարեք անմիջապես մասնագետին՝ 094 05 75 01 հեռախոսահամարով կամ այցելեք www.kanachapatum.am:
Կհամալրենք ձեր տարածքը կիսաավտոմատ և ավտոմատ ոռոգման համակարգերով: Ցանկության դեպքում մեր աշխատակիցները՝ այգեպան, բանվոր, բուսաբան, դիզայներ, մշտապես կսպասարկեն ձեր տարածքը: Կհետևեն բույսերի խնամքին, կթարմացնեն, կբուժեն, կմաքրեն, կէտեն, կքաղեն՝ մշտապես պահպանելով լանդշաֆտի շուքն ու գեղեցկությունը: Լանդշաֆտային կառուցապատումը, որն իրականացնում ենք մեր արհեստավարժ ու բազմափորձ մասնագետների կողմից, իրենից ներկայացնում է քարե, փայտյա կամ մետաղական տաղավարներ (բեսեդկա), կածաններ, կամրջակներ, ջրային ու վայրի քարերով կոմպոզիցիաներ (ջրվեժ, գետակ, լճակ, ավազան, ցայտաղբյուր, աղբույր և այլն), քարապարտեզներ, հնձաններ, քոթեջներ, ամառային խոհանոցներ՝ մանղալ-թոնիր-օջախներով, անձավներ, նաև առանձնատներ և ամառանոցներ: Վայրի բնական քարերով բազմատեսակ շարվածքներն ու կոմպոզիցիաներն իրենց գունային բազմազանությամբ ու ոճային բազմաշերտ երանգներով կլրացնեն ձեր լանդշաֆտի հմայքն ու բովանդակությունը: Մեր առաջարկած ճարտարապետական փոքր տարրերը՝ պարտեզային արձանիկներ ու քանդակներ, քարագործ, փայտագործ կամ դարբնագործ նստարաններ, լապտերներ և այլ կոմպոզիցիաներ, կապահովեն տարածքի վերջնական շուքը:
Օգտագործում ենք վայրի բնական քարերի հսկայական տեսականի՝ Հայաստանի, նաև Արցախի բոլոր տարածաշրջաններից: Իրականացնում ենք նաև վաճառք: Դրանք կառաքենք ինքներս: