- V A R P E T Construction -
varpet.am

Ձեր Շինարարը












ՕՆԼԱՅՆ 1
ՀԱՃԱԽՈՐԴ 1
ԱԴՄԻՆ. 0



Copyright varpet.am © 2015
- Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է -
19.04.2024, 08:11, Ուրբաթ

Բաժիններ
ՔԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՓԱՅՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
ԼԱՆԴՇԱՖՏ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԴԻԶԱՅՆ
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌՔ




ՔԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 

 




 

 Բնական քարերով շարված հատակներն ի տարբերություն բետոնայինի, ակնհայտորեն առավել դիմացկուն են, չեն կորցնում իրենց շուքն ու նստվածքներ, ճաքեր չեն առաջացնում, իհարկե, եթե աշխատանքն իրագործվել է ճշգրիտ տեխնոլոգիաների կիրառմամբ:
 Այս շարվածքներն ու կիրառվող քարերը կարող են լինել բազմատեսակ, համապատասխանեցվել ձեր ինտեր-էքստերիերին (սալիկներ` մարմար, գրանիտ, տրավերտին, բազալտ, կոնգլոմերատ, օնիքս, տուֆ, ֆերզիտ և այլն, կամ բնական վայրի քարեր): Ներսի և դրսի աստիճանները ևս երեսպատվում են քարե սալիկներով (մարմար, գրանիտ, տրավերտին, բազալտ...), որոնք ենթարկվում են մանրամասն մշակման` հղկում, եզրերի կլորացում, ձևավորում, հաստացում, փայլեցում:



 Տվյալ բնագավառում մեր կողմից առաջարկվող ծառայություններն են՝

 

  • Երեսպատում քարե սալիկներով (մարմար, գրանիտ, տրավերտին, բազալտ, կոնգլոմերատ, օնիքս, տուֆ, ֆերզիտ և այլն)
  • Երեսպատում բնական վայրի քարերով
  • Հատակապատում քարե սալիկներով (նաև եզրաքարեր)
  • Հատակապատում բնական վայրի քարերով (շերտաքարեր)
  • Հատակապատում և երեսպատում բետոնե քարերով (տոմետ)
  • Սալիկապատում
  • Աստիճանների քարապատում
  • Քարե սալիկների մշակում, հղկում (կալպակ, պատուհանագոք)
  • Դեկորատիվ շարվածքներ
  • Քարային կոմպոզիցիաներ (ջրվեժ, քարապարտեզ և այլն)
  • Բուխարիների պատրաստում (մանղալ, կամին, թոնիր)
  • Քանդակ-փորագրություն

և այլն:
 Շարվածքները շքեղացնում են ոչ միայն ֆասադն ու արտաքին պատերը, պարիսպները, այլև ինտերիերը, ի ցույց տալիս ձեր ֆանտազիաներն ու ցանկությունները. դրանցով կարելի է հարդարել տան, խանութի, սրահի կամ այլ շինության պատերն ու հատակը, առաստաղն ու առանձին հատվածներ:


 

 Բնական վայրի քարերը, դրանք Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող քարերի տեսականին են, որոնք օժտված են տարբեր հատկություններով` ամրություն, դիմացկունություն, գույն, որակ. ունեն մշակման տարբեր եղանակներ: Գեղարվեստական հմայք ունեցող այս քարերով հնարավոր է իրականացնել լուրջ ու գեղեցիկ աշխատանքներ` հատակի և պատերի շարվածքներ ու երեսպատում, ֆասադների օրիգինալ
ձևավորումներ, լանդշատային աշխատանքների իրագործում, ջրվեժների, լճակների, գետակների,
կամրջակների, արահետների, այլ կոմպոզիցիաների պատրաստում, ինտեր-էքստերիերի հարդարում...
Քարերն ունեն գունա-երանգային մեծ տեսականի` սպիտակ, կանաչ, փիրուզագույն, մամռոտ, սև, շագանակագույն,
ժանգափառ, կարմիր, դեղին, կաթնագույն, մոխրագույն, մանուշակա-վարդագույն, փայլապատ և այլն: Առանձնանում են նաև բազմազան մակերեսներով` հարթ, ծակոտկեն, կլորավուն, չեչոտ, ջարդվածքներով,
ճաքճքված և այլն:
 Քարերը հարկ է օգտագործել՝ համապատասխան իրենց հատկությունների. դրանցից որոշները առավել հրակայուն են, որոշները
քայքայվում են ջրից, որոշները թեթև են և կարելի է կիրառել շինության բարձր հարկերում, որոշների
ֆակտուրան թաքնված է և ի հայտ է գալիս միայն լաքապատման շնորհիվ, որոշները ցրտադիմացկուն
չեն, որոշները փափուկ են ու մաշվող, որոշները չեն ֆիքսվում բետոնային շաղախով և այլն:
 Ուշադրություն: Առաջարկում ենք բնական վայրի քարերի հսկայական տեսականի: Աշխատանքները մեր կողմից կատարելու դեպքում կառաքենք ամենամատչելի գներով:




 Իրականացնում ենք նաև քարերով աշխատանքներ` շարվածքներ, երեսպատում,
հարդարում, կոմպոզիցիաներ և այլն, որոնք պարուրված են քանդակներով
և փորագրություններով: Դրանք կզարդարեն, ասենք, ձեր բուխարիները, ներսի և դրսի պատերը, ֆասադն
ու առանձին հատվածներ: Հնարավոր է նաև առանձին արձանիկների, խաչքարերի, այլ
կոմպոզիցիաների պատրաստում:
  Քարերով գեղարվեստական աշխատանքները, դրանք նաև որոշակի շարվածքների
եղանակներն են, ինչպես նաև լանդշաֆտային ու այլ կոմպոզիցիաներ` ջրվեժներ,
գետակներ, լճակներ, կածաններ, նստարաններ, ծաղկամաններ, քարապարտեզներ,
ցայտաղբյուրներ, քարանձավներ, կամարներ, պարիսպներ և այլն:




 Դրսի և ներսի բուխարիների (կամին), վառարանների պատրաստում տարբեր տեխնոլոգիաներով` հրակայուն աղյուսներով (կիրպիչ), մետաղական կոնստրուկցիաներով և այլն: Նաև բուխարիների երեսպատում մարմարե, գրանիտե, ֆերզիտե, տրավերտինե և այլ սալիկներով, քանդակ-փորագրություններով: Դարբնագործության ու փայտագործության համադրումները կլրացնեն բուխարիների տեսքն ու կհագեցնեն յուրօրինակ ներդաշնակությամբ:
 Դրսի բուխարիները կարող են լինել տարբեր մեծության, կցված օժանդակ պարագաներով` մետաղյա աքսեսուարներ իրենց կախիչներով, խորովածի կամ լավաշի թոնիր իր ձևավոր դարբնագործ խուփով, օջախ, լվացարան, քարե սեղան, նաև համապատասխան ծածկ` հնեցված փայտի դեկորացիաներով: Դրանք կարող են երեսպատվել նաև բնական վայրի քարերով` հրակայուն քարերը չարտացոլելու համար
 Պատրաստում ենք նաև մետաղական բուխարիներ` ''մանղալներ''` պարզ և բարդ դարբնագործական նմուշներ:
 Մեր բուխարիներն ու վառարանները պատրաստվում են բացառապես ճշգրիտ տեխնալոգիաներով ու նյութերով, հետևապես ենթակա չեն ճաքճքման ու փլուզման, ինչին շատ հաճախ ականատես ենք լինում: Նրանք աշխատում են առանց թերությունների, երբեք ծուխ չեն արտաբերում, միսը խորովվում է հավասարաչափ, առանց վառվելու:





 

 

 

 

 

 

 

 

 

 
 Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 0
Անվճար հոսթինգ uCoz