|
ՕՆԼԱՅՆ 2 ՀԱՃԱԽՈՐԴ 2 ԱԴՄԻՆ. 0 |
Copyright varpet.am © 2015
|
- Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է -
03.12.2025, 23:33, Չորեքշաբթի |
|
ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ

Մեր բարձրակարգ մասնագետները կիրականացնեն կանաչապատման ամենաինքնատիպ աշխատանքներ: Տվյալ բնագավառում մեր ծառայություններն են՝
- Հողային աշխատանքներ և ռելիեֆի ձևավորում
- Ծաղկանոցների և սիզամարգերի (գազոն) ձևավորում
- Ծառատունկ
- Քարապարտեզների պատրաստում
- Ուղղահայաց կանաչապատում
- Խորհրդատվությունների կազմակերպում
- Շուրջամյա սպասարկում
- Բուժում և պրոֆիլակտիկա
- Լանդշաֆտային դիզայն և կառուցապատում
- Ոռոգման համակարգերի մոնտաժ
- Բույսերի վաճառք և վարձույթ
և այլն:

Կնախապատրաստենք ձեր լանդշաֆտը կանաչապատմանը՝ նախապես կատարելով համապատասխան հողային աշխատանքները: Կձևավորենք ռելիեֆը: Կաճեցնենք հիանալի ծաղկանոցներ՝ կիրառելով բույսերի հսկայական տեսականի ու մասնագիտական հմտություններ: Կտանք գեղարվեստական բարձրաոճ լուծումներ: Մեր օգնությամբ կունենաք հավասարասփյուռ սիզամարգեր, առողջ ու փարթամ պտղատու այգիներ ու անտառաշերտեր: Կհամալրենք ձեր տարածքը կիսաավտոմատ և ավտոմատ ոռոգման համակարգերով: Ցանկության
դեպքում մեր աշխատակիցները՝ այգեպան, բանվոր, բուսաբան, դիզայներ, մշտապես
կսպասարկեն ձեր տարածքը: Կհետևեն բույսերի խնամքին, կթարմացնեն, կբուժեն,
կմաքրեն, կէտեն, կքաղեն՝ մշտապես պահպանելով լանդշաֆտի շուքն ու
գեղեցկությունը: Կիրականացնենք պայքար և պրոֆիլակտիկա բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ: Լանդշաֆտային
կառուցապատումը, որն իրականացնում ենք մեր արհեստավարժ ու բազմափորձ
մասնագետների կողմից, իրենից ներկայացնում է քարե, փայտյա կամ մետաղական
տաղավարներ (բեսեդկա), կածաններ, կամրջակներ, ջրային ու վայրի քարերով
կոմպոզիցիաներ (ջրվեժ, գետակ, լճակ, ավազան, ցայտաղբյուր, աղբույր և այլն),
քարապարտեզներ, հնձաններ, քոթեջներ, ամառային խոհանոցներ՝
մանղալ-թոնիր-օջախներով, անձավներ, նաև առանձնատներ և ամառանոցներ: Վայրի
բնական քարերով բազմատեսակ շարվածքներն ու կոմպոզիցիաներն իրենց գունային
բազմազանությամբ ու ոճային բազմաշերտ երանգներով կլրացնեն ձեր լանդշաֆտի
հմայքն ու բովանդակությունը: Մեր առաջարկած ճարտարապետական փոքր
տարրերը՝ պարտեզային արձանիկներ ու քանդակներ, քարագործ, փայտագործ կամ
դարբնագործ նստարաններ, լապտերներ և այլ կոմպոզիցիաներ, կապահովեն տարածքի
վերջնական շուքը:

Կանաչապատման մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել բուսաբանին՝ 094 05 75 01 հեռախոսահամարով կամ այցելել www.kanachapatum.am:
|
Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 0 | |
|
|
|
|
|
|