- V A R P E T Construction -
varpet.am

Ձեր Շինարարը












ՕՆԼԱՅՆ 1
ՀԱՃԱԽՈՐԴ 1
ԱԴՄԻՆ. 0



Copyright varpet.am © 2015
- Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է -
16.04.2024, 18:16, Երեքշաբթի

Բաժիններ
ՔԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՓԱՅՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
ԼԱՆԴՇԱՖՏ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԴԻԶԱՅՆ
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌՔ




ԼԱՆԴՇԱՖՏ




 Իրականացնում ենք լանդշաֆտային դիզայն և կառուցապատում: Ունեցեք ամենաօրիգինալ, ամենագեղատեսիլ, ամենացանկալի լանդշաֆտը՝ մեր օգնությամբ: Տվյալ բնագավառում մեր կողմից առաջարկվող ծառայություններն են՝

  • Կանաչապատում
  • Լանդշաֆտային դիզայն և նախագծում
  • Լանդշաֆտային կառուցապատում
  • Ոռոգման համակարգերի մոնտաժ
  • Շուրջամյա սպասարկում
  • Ճարտարապետական փոքր տարրերի պատրաստում
  • Վայրի բնական քարերով կոմպոզիցիաների իրականացում

և այլն:

 Կանաչապատման ծառայությունների մասին տեղեկություններ ստանալու համար նայեք համապատասխան բաժինը, զանգահարեք անմիջապես մասնագետին՝  094 05 75 01 հեռախոսահամարով կամ այցելեք www.kanachapatum.am:
 



 Կհամալրենք ձեր տարածքը կիսաավտոմատ և ավտոմատ ոռոգման համակարգերով:
 Ցանկության դեպքում մեր աշխատակիցները՝ այգեպան, բանվոր, բուսաբան, դիզայներ, մշտապես կսպասարկեն ձեր տարածքը: Կհետևեն բույսերի խնամքին, կթարմացնեն, կբուժեն, կմաքրեն, կէտեն, կքաղեն՝ մշտապես պահպանելով լանդշաֆտի շուքն ու գեղեցկությունը:
 Լանդշաֆտային կառուցապատումը, որն իրականացնում ենք մեր արհեստավարժ ու բազմափորձ մասնագետների կողմից, իրենից ներկայացնում է քարե, փայտյա կամ մետաղական տաղավարներ (բեսեդկա), կածաններ, կամրջակներ, ջրային ու վայրի քարերով կոմպոզիցիաներ (ջրվեժ, գետակ, լճակ, ավազան, ցայտաղբյուր, աղբույր և այլն), քարապարտեզներ, հնձաններ, քոթեջներ, ամառային խոհանոցներ՝ մանղալ-թոնիր-օջախներով, անձավներ, նաև առանձնատներ և ամառանոցներ:
 Վայրի բնական քարերով բազմատեսակ շարվածքներն ու կոմպոզիցիաներն իրենց գունային բազմազանությամբ ու ոճային բազմաշերտ երանգներով կլրացնեն ձեր լանդշաֆտի հմայքն ու բովանդակությունը:
 Մեր առաջարկած ճարտարապետական փոքր տարրերը՝ պարտեզային արձանիկներ ու քանդակներ, քարագործ, փայտագործ կամ դարբնագործ նստարաններ, լապտերներ և այլ կոմպոզիցիաներ, կապահովեն տարածքի վերջնական շուքը:

 Օգտագործում ենք վայրի բնական քարերի հսկայական տեսականի՝ Հայաստանի, նաև Արցախի բոլոր տարածաշրջաններից: Իրականացնում ենք նաև վաճառք: Դրանք կառաքենք ինքներս:








 Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 0
Անվճար հոսթինգ uCoz