|
ՕՆԼԱՅՆ 1 ՀԱՃԱԽՈՐԴ 1 ԱԴՄԻՆ. 0 |
Copyright varpet.am © 2015
|
- Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է -
03.12.2025, 22:23, Չորեքշաբթի |
|
ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
 Զբաղվում ենք գեղարվեստական դարբնագործությամբ և մետաղագործությամբ, պատրաստում ամենաբազմազան մետաղյա իրեր, մետաղական բարդ և պարզ կոնստրուկցիաներ, դարբնագործ դեկորացիաներ, կահույք և այլն: Ստորև ներկայացված են այս բնագավառում մեր ծառայությունները՝
- Աստիճանաճաղերի պատրաստում (պերիլա)
- Ճաղերի պատրաստում
- Ծածկերի և կիսածածկերի պատրաստում (կազիրոկ)
- Դուռ-դարպասների պատրաստում
- Իրերի և աքսեսուարների պատրաստում
- Կահույքի պատրաստում (մահճակալ, սեղան-աթոռ, ճոճ, սեյֆ, լուսամփոփ, նստարան և այլն)
- Դեկորացիաների և կոմպոզիցիաների իրականացում
- Կոնստրուկցիաների ու հավաքում
- Գործիք-հաստոցների պատրաստում
- Կարկասների հավաքում
- Ջերմոց-ջերմատների պատրաստում
- Եռակցում, զոդում (էլեկտրո-, CO- )
և այլն
Չենք
օգտագործում պատրաստի կամ հաստոցների միջոցով արտադրված դետալներ. դրանք պատրաստում ենք ինքներս`
ցանկացած բարդության և ոճի, դրանով ապահովելով աշխատանքների
օրիգինալությունը: Այսինքն մեզ հետ հնարավոր է իրականացնել ցանկացած
մտահաղացում ու դիզայն: Աշխատանքները կատարում ենք և' մոդեռն`
ժամանակակից, և' դարբնագործական ոճերում, երկու դեպքում էլ ապահովելով
ինքնատիպություն, բարձր որակ և գեղարվեստականություն: Գեղարվեստական
դարբնագործության նմուշներ կարող են դառնալ և' ձեր տան պատուհանաճաղերն ու
պերիլաները, և' դռներն ու դարպասները, իսկ աշխատանքի համադրումը
քարագործ և փայտագործ տարրերով` կդարձնի դրանք առավել շքեղ ու ինքնատիպ:
Ներկման
եղանակները ևս բազմատեսակ են` ավտոներկեր, փոշեներկ, սևացում, ֆակտուրաներ, էկոլոգիապես մաքուր
ներկեր և այլն: Բոլոր դեպքերում նախապես մետաղը մշակվում է,
պատվում հակաժանագային ու այլ նյութերով:

Մի խոսքով պատրաստում ենք մետաղյա ներսի և դրսի
դռներ, դարպասներ, ինտերիերը և էքստերիերը հարդարելու ամենատարբեր
աքսեսուարներ, գործիքներ, մոլբերտներ, պատվանդաններ, օրորոցներ,
մահճակալներ, պահարաններ, նստարաններ, աթոռներ ու սեղաններ, լուսամփոփներ
ու ջահեր, ամբողջական աստիճանավանդակներ, հայելու և նկարների շրջանակներ,
մի խոսքով այն ամենը, ինչը հնարավոր է իրականացնել` օգտագործելով մետաղ...
|
Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 0 | |
|
|
|
|
|
|