|
ՕՆԼԱՅՆ 1 ՀԱՃԱԽՈՐԴ 1 ԱԴՄԻՆ. 0 |
Copyright varpet.am © 2015
|
- Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է -
03.12.2025, 22:23, Չորեքշաբթի |
|
ՀԱՐԴԱՐՈՒՄ
Կատարում ենք բնակարանների, առանձնատների,
գրասենյակների կոսմետիկ վերանորոգում, եվրովերանորոգում, ներքին և արտաքին
հարդարման աշխատանքներ: Արհեստավարժ մասնագետների մասնակցությամբ ձեր տարածությունը կդառնա առավել ներդաշնակ, հաճելի ու ինքնատիպ: Կկիրառվեն ամենաժամանակակից մեթոդներ, շինա-ներկանյութեր: Կառաջարկենք
ամենտարբեր հետաքրքիր գեղարվեստական լուծումներ: Տվյալ բնագավառում մեր ծառայություններն են՝
- Սվաղ հատակի (ստյաշկա) և պատերի
- Պատշարություն (միջնապատեր՝ աղյուսե, գիպսակարտոնե)
- Գաջապատում
- Ձայնամեկուսացում, ջրամեկուսացում
- Էլեկտրոմոնտաժ
- Սանմոնտաժ
- Ծեփապատում և հղկում (մալյառկա)
- Ներկարարություն
- Որմնանկարչություն և ձևավորում
- Առաստաղների հավաքում (գիպսակարտոն, կախովի, ձևավոր)
- Սալիկապատում
- Հատակապատում (լամինատ, փայտ, մետլախ, քար)
- Կրեատիվ դիզայն և հարդարում
- Ինտերիերի հարդարման աքսեսուարների և կոմպոզիցիաների պատրաստում (ներսի ջրվեժներ, նկարակալներ, արձանիկներ, ներկառուցված պահարաններ ևն)
և այլն:

Ուշադրություն: Այսօր մեծ պահանջարկ են ձեռք բերել նաև մեր կողմից իրականացվող ոչ ստանդարտ, ոճային ձևավորման աշխատանքները: Դրանք կարող են զարդարել ոչ միայն ձեր բնակարանային ինտերիերը, այլև ամառանոցները, հյուրանոցները, ամառային խոհանոցներն ու տաղավարները, գինետներն ու գարեջրատները, ռեստորաններն ու սրճարանները, մանկապարտեզներն ու դպրոցները: Հատուկ շաղախներով (պատրաստվում են մեր տեխնոլոգիաներով) կատարում ենք նաև ձևավոր սվաղ`
գեղարվեստական ինքնատիպ լուծումներով: Նման եղանակով կարելի է ստանալ
յուրօրինակ ինտեր-Էքստերիեր կամ ֆասադ (քանդակազարդ տարածքներ,
առաստաղներ, հատակներ, ներսի և դրսի պատեր, դեկորատիվ բուխարիներ,
քարանձավներ, ջրվեժներ...): Նախապես ձեզ կներկայացվեն էսքիզներ ու
համապատասխան դիզայն: Ներքին հարդարման այս եղանակն առավել մատչելի է: Ընդունում ենք բետոնե քանդակների (կենդանիներ, ծաղկամաններ, նստարաններ, սիլուետներ...) և որմնանկարչության պատվերներ ևս՝ արհեստավարժ և բազմափորձ գեղանկարիչների միջամտությամբ (Սարգիս Սարգսյան, Նարեկ Բեգլարյան):
|
Ուշադրություն: Կայքում զետեղված են միայն մեր աշխատանքների պատկերները. հղումը պարտադիր է
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 0 | |
|
|
|
|
|
|