- V A R P E T Construction -
varpet.am

Ձեր Շինարարը












ՕՆԼԱՅՆ 1
ՀԱՃԱԽՈՐԴ 1
ԱԴՄԻՆ. 0



Copyright varpet.am © 2015
29.03.2024, 14:56, Ուրբաթ

շինարարական անեկդոտներ


.Շինարարին հարցնում են.
_Ինչի՞ց ես առավել վախենում:
_Պատվիրատուներից ու խավարից:
_Պատվիրատուները հասկանալի է, բա խավարի՞ց ինչի ես վախենում:
_Խավարում, հնարավոր է, որ պատվիրատուներ լինեն:

.Պատշարը` բանվորին.
_Քարը տուր... Ցեխը տուր... Քարը տուր... Ցեխը տուր... Քարը... Փախիիիր, պատն էկավ...

.Ինչու՞ են կանայք սիրում շինարարներին. որովհետև նրանք սովորաբար անմիջապես սկսում են ու վերջացնում շատ ուշացած:

.Գեներալն ուրախ տրամադրությամբ դիմում է իր շինարարներին.
_Կարող եք շնորհավորել, ես այսօր տղա եմ ունեցել:
_Ծառայում ենք Հայաստանի հանրապետությանը...

.Լվացարանը զննելով` սանտեխնիկն ասում է տանտիրուհուն.
_Ժամանակն է, որ միջադիրը փոխեք:
_Իսկ դուք ինչպե՞ս կռահեցիք, _կարմրում է աղջիկը:

.Ներկարարը ներկում է հոգեբուժարանի առաստաղը: Նրան մոտենում է մի հիվանդ ու հարցնում.
_Վրձինը պի՞նդ ես բռնել:
_Այո:
_Դե աստիճանը հեռացնում եմ:

.Աշխղեկը կոչ է անում աշխատողներին.
_Հարգելիներս, այսօր սկսվում է շինարարությունը, և հիշեցեք, կառուցում ենք որակյալ, չենք գողանում, աշխատում ենք խղճով, հասկանալով, որ այն, ինչ հիմա կառուցում ենք, մեզ համար է, ծառայելու է մեզ...
_Իսկ ի՞նչ ենք կառուցում...
_Մեկուսարան:

.Ներկարարը հանձնարարում է աշակերտին.
_Գնա պատուհանները ներկիր:
Մի քանի րոպե անց աշակերտը վերադառնում է.
_Պատուհանները ներկեցի, փեղկերը և՞ս ներկեմ:

.Ընտանիքը հավաքվում է բնակարանը վերանորոգելու` պաստառապատելու: Կինն ամուսնուն ասում է.
_Իջիր ներքևի հարկի հարևաններից հարցրու` քանի
՞ պաստառ են գնել իրենց բնակարանը վերանորոգելիս. մեր բնակարանները նույն նախագծով են կառուցված և նույն չափսերն ունեն:
Ամուսինը գնաց, հարցրեց, իմացավ, որ գնել են 15 պաստառ: Ինքն էլ գնում է ճիշտ այդքան, բերում, պաստառապատում է, 5 հատ ավելանում է, նորից իջնում է հարևանի մոտ.
_Էդպես ո՞նց կլինի, բնակարանները նույնն են, բայց մեզ մոտ 5 հատ ավելացել է:
_Հոգ չէ, հարգելիս, մեզ մոտ էլ է ճիշտ այդքան ավելացել:

.Նորակառույց շենքը հիմնովին փլատակվում է, ու շինանյութերը որոշում են իրար մեջ գտնել մեղավորին.
_Քար, դու ես մեղավոր...
_Ես շատ ամուր քար եմ ու մեղք չունեմ:
_Ավազ, ուրեմն դու ես մեղավոր...
_Ես նորմալ, գետի ավազ եմ, ինձ մի մեղադրեք:
_Ցեմենտ, էդ դեպքում դու ես մեղավոր...
_Ի՞նչ եք ամեն ինչ վրաս բարդում, ես ընդհանրապես էդտեղ չեմ եղել, ուրիշ մեղավորներ փնտրեք...

._Քեզ ի՞նչ է թվում, իմ նոր գյուտը կպատենդավորե՞ն:
_Իսկ ի՞նչ գյուտ է:
_Այն հնարավորություն է տալիս պատի միջով թափանցել:
_Ու ինչպես է կոչվու՞մ:
_Դուռ:

.Աշխղեկը աշխատանքից վերադառնում է վատ տրամադրությամբ: Կինը հարցնում է.
_Ինչ-որ անհաջողությու՞ն է պատահել:
_Այո, բանվորը, որի գլխին սովորաբար ջարդում էի իմ ողջ ջղայնությունը, էսօր չեր ներկայացել աշխատանքի:

.Կինն ամուսնուն`
_Հետաքրքիր տիպ է էս սալիկապատողը, վերևի հարևանուհու բաղնիքը վերանորոգեց մեկ ամսում, իսկ իմ խոհանոցը վերջացրեց ընդամենը երեք օրվա ընթացքում:
_Չե՞ս կռահում, դու 55 տարեկան էս, իսկ հարևանուհիդ` 22:

.Նորակառույց շինությունը տապալվում է: Աշխղեկը դուրս է վազում վագոն-տնակից ու գոռգոռում.
_Քանի
՞ անգամ ասացի, էդ հենարանները մի քանդեք, քանի դեռ սենյակները սոսնձով չեք պաստառապատել...

.Աշխատանքային օրվա վերջում աշխղեկը նկատում է լվացվող ներկարարին ու նախատում.
_Ինչպե՞ս չես ամաչում, ախր դեռ ժամը 6:30 է, իսկ աշխատանքը վերջանում է 7:00-ին...
_Ախր ինչի՞ եք ջղայնանում, մինչև գործիքները մաքրեմ, լվացվեմ, շորերս փոխեմ, կգա գնալու ժամանակը:
_Չե՞ս տեսնում, ինքս աշխատանքս ժամը 7:00-ից ոչ մի վայրկյան շուտ չեմ վերջացնում...
_Իսկ դուք ի
՞նչ ունեք մտածելու. ընդամենը փակում եք ձեր բերանը և գնում:

.Աշխղեկը հայտնում է բանվորներին.
_Էսօր ստուգողներ են այցելելու, ինչ էլ որ պատահի, կասեք իբր էդպես էլ պետք էր:
Գալիս են ստուգողները, ուսումնասիրում, հանկարծ փլատակվում է շինության առաստաղը:
Մի բանվոր անմիջապես նայում է ժամացույցին ու հայտարարում.
_Ահա, 12:35, իսկը ժամանակին...

.Աշխղեկը` բանվորին.
_Ախր երեկ քեզ զգուշացրեցի` էդքան մի խմիր...
_Բայց ես էդքան չեմ խմել, կաարգիիիին լակել եմ:

.Հարկայինի աշխատակիցները մտնում են արտադրամաս ու հարցնում.
_Հեյ, ժողովուրդ, քանի՞ հոգով եք էստեղ աշխատում:
_Պռարաբն էլ հետներս` 12 հոգով:
_Բայց պռարաբին ինչի՞ եք հաշվում:
_Որովհետև առանց նրա ոչ ոք չի աշխատում:

.Երկու շինարար փորձարկում են ձայնամեկուսացված պատը.
_Մացակ, դու ինձ լսու՞մ ես:
_Ոչ, Գառնիկ, ես քեզ տեսնում եմ:

.Մոսկվայում ամենակիրթ մասնագետները շինարարներն են, քանզի նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է նվազագույնը մեկ օտար լեզվի:

.Արտադրամասի տնօրենը գանգատվում է ընկերոջը.
_Արդեն մի քանի ամիս է` չեմ վճարում աշխատողներին, բայց նրանք էլի գալիս են ու գալիս...
_Իսկ դու փորձիր մուտքը վճարովի դարձնել:

.Պատվիրատուն` արհեստավորին.
_Բայց պատերը շատ չե՞ն բարակ...
_Նորմալ է, դեռ պիտի պաստառապատեմ:

.Մի կին զանգահարում է էլեկտրիկին.
_Ես ձեզ խնդրել էի, որ գայիք, դռան զանգը վերանորոգեիք...
_Իսկ ես եկել եմ:
_Բայց ես ամբողջ ժամանակ տանն եմ եղել...
_Ես եկա, սեղմեցի զանգը, ոչ ոք չպատասխանեց` գնացի:

.Այգեպանը` ընկերոջը.
_Իսկ դու ինչպե՞ս ձերբազատվեցիր միջատներից:
_Չինական հատուկ կավիճների օգնությամբ:
_Ու սատկեցի՞ն:
_Դե ոչ, մի անկյունում խելոք նստած նկարում են:

.Հայտարարվում է մրցույթ` Սևանա լճի ափերը միացնող թունելի կառուցապատման համար: Հրավիրվում են հայտնի շինարարական կազմակերպություններ, ներկայանում են նաև Մարտունուց երկու շինարարներ: Վերջիններս էնքան ցածր գին են առաջարկում, որ անմիջապես շահում են մրցույթը: Հետո նրանց հարցնում են.
_Իսկ ինչպե՞ս եք հաշվարկել գետնի տակ ձեր հանդիպումը...
_Ամեն ինչ շատ պարզ է. մեկս կսկսի փորել Ծովագյուղից, մյուսս` Վարդենիսից:
_Բա որ հանկարծ իրար չհանդիպե՞ք:
_Էդ դեպքում դուք ընդամենը մեկի գնով ձեռք կբերեք երկու թունել...

.Շինարարն այցելում է հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող ընկերոջն ու հասկանում, որ նրան երկար չի մնացել ապրելու: Որոշում է անկեղծանալ.
_Պարտավոր եմ քեզ հայտնել, հարազատ ընկեր, որ կինդ քեզ դավաճանել է:
_Հա՞, բա ո՞նց իմացար...
_Ես աշխատում էի ձեր դիմացի շենքի շինարարությունում, մեկ էլ հանկարծ նկատեցի, թե ինչպես կնոջդ հյուր եկավ մի անծանոթ, ծաղկեփունջ նվիրեց ու շամպայն դրեց սեղանին...
_Հետո՞ ինչ եղավ:
_Հետո նրանք խմեցին, զրուցեցին, գրկեցին իրար...
_Մի քիչ կարճ կապիր, հետո՞:
_Հետո էդ տղամարդը համբյուրեց կնոջդ ու սկսեց դանդաղ հանել նրա շորերը...
_Վերջը՞:
_Վերջը էդպես էլ չհասցրեցի տեսնել, էնքան շատ էինք հավաքվել, որ աստիճանը չդիմացավ...

.Մի աշխղեկ զանգահարում է ընկերոջը.
_Ալո, ինչպե
՞ս են գործերդ:
_Գերազանց...
_Կներեք, երևի սխալ եմ զանգել...

.Շինանյութի խանութում մի կին խորհրդակցում է վաճառողի հետ.
_Ես երեք երեխա ունեմ, մեկը` 3 տարեկան, մեկը` 6, մեկն էլ շուտով կդառնա 10. Ինչո՞վ խորհուրդ կտայիք մանկական սենյակի հատակը պատել:
Վաճառողը մտածկոտ հայացքով պատասխանում է.
_Իհարկե ասֆալտով:

.Պատվիրատուն գալիս է ստուգելու իր ամառանոցի շինարարական ընթացքը ու նկատում, որ ֆասադի վրա ինչ-որ տարօրինակ շագանակագույն կլորակներ են նկարված ամենուրեք: Կանչում է աշխղեկին ու հարցնում.
_Սրանք ի՞նչ լաքաներ են:
_Ամեն ինչ կատարված է ըստ նախագծի:
Տանուտերը զարմացած վերցնում է գծագիրը, զննում ու գոռգոռում.
_Հիմար, ախր սա, ճարտարապետները սուրճ են թափել թղթի վրա...

.Սանտեխնիկն ավարտեց խողովակների նորոգումն ու ասաց.
_Տատիկ ջան, վերջ, քեզնից հասնում է` 1 բաժակ օղի:
_Բալիկ ջան, ախր ես օղի չունեմ, արի ավելի լավ է փող տամ:
_Չե տատիկ, ինձ փող չի կարելի, կհարբեմ:

.Ամերիկացին գալիս է Հայաստան, նստում տաքսի ու շրջում երկրով մեկ: Հասնում են Գառնու տաճարար: Վարորդին հարցնում է.
_Սա ի՞նչ կառույց է:
_Սա մեր պահպանված ամենահին հեթանոսական տաճարն է, կառուցվել է մոտ 50 տարվա ընթացքում...
_Մեր` ամերիկյան զարգացած տեխնոլոգիաներով այն կկառուցենք ընդամենը 2 տարվա ընթացքում:
Շարունակում են շրջագայել, հասնում են Ամբերդ: Վարորդին հարցնում է.
_Սա՞ ինչ կառույց է:
_Սա միջնադարյան հսկայական բերդապարիսպ է, կառուցվել է մոտ 20 տարվա ընթացքում...
_Մեր տեխնոլոգիաների կիրառմամբ այն կկառուցենք 1 տարվանից էլ շուտ:
Վերջապես հասնում են Հյուսիսային պողոտա: Նորից վարորդին հարց է տալիս.
_Իսկ սրա՞նք ինչ կառույցներ են:
_Տո ես ի
՞նչ իմանամ, այ ախպեր, առավոտյան եմ էստեղով անցել, ոչինչ չկար:

.Շինարարական ուսումնարանի դասախոսն ուսանողներին էքսկուրսիայի է հրավիրում իր իսկ սեփական քարի արտադրամաս: Մուրճը ձեռքին ցույց է տալիս իր մշակած քարերը.
_Հարգելիներս, հիմա ձեր առջև բոլորովին նոր որակներով օժտված, ամենադիմացկուն, երբեք չջարդվող քարն է...
Ներկայացնելիս կամաց հարվածում է քարին. այն երկու կես է լինում.
_Իսկ հիմա դուք հնարավորություն ունեք ուսումնասիրել այն ներսից...

.Շինարարության ընթացքում.
_Շեֆ, բահերը ջարդվեցին:
_Լավ, առայժմ բետոնախառնիչից օգտվեք:

.Կառուցապատվող շենքում երկու տղամարդ վազում են իրար հետևից` ձեռքները վեր պարզած: Հանկարծ նրանցից մեկը կտրուկ կանգ է առնում.
_Ֆելո, մի րոպե, գերանն ենք մոռացել...

.Մի կիսակառույց շինությունից անընդհատ ցեմենտ է գողացվում: Որոշում են ոստիկանություն դիմել: Վերջիններս էլ թաքուն շրջափակում են շենքը:
Առաջին իսկ գիշերը նկատում են, որ մեկը շին. սայլակով վազում է: Բռնում են, զննում ու տեսնում, որ սայլակը դատարկ է:
Երկրորդ գիշերը ևս նրան նկատում են դատարկ սայլակով:
Երրորդ գիշերն էլ, որ նկատում են նրան, բռնում են ու հարցաքննում.
_Եղբայր, էս արդեն 3 գիշեր է, հոգնեցինք սպասելով, հնարավո՞ր է, որ դու իմանաս` ո՞վ է էստեղից ցեմենտ գողանում:
_Ճիշտն ասած` չգիտեմ, _շփոթվում է մարդը, _անձամբ ես էստեղից միայն սայլակներ եմ գողանում:

.Շինարարության ժամանակ ինչ-որ մեկը դատարկ շին. սայլակով արագ անցնում է: Մի քանի վայրկյան անց նա ետ է վերադառնում էլի դատարկ սալյակով ու արագ անցնում հակառակ ուղղությամբ...
Վարպետը ջղայնացած վերջապես կանգնեցնում է նրան.
_Սպասիր, ինչու՞ է սայլակը դատարկ:
_Էէէէ, էնպիսի պլան են դրել վրաս` չեմ հասցնում սալյակը բեռնել:

.Մի մարդ իր համար տանը գիրք կարդալիս է լինում, մեկ էլ դուռը թակում են.
_Ո՞վ է:
_Բացիր:
_Ու՞մ եք հարցնում:
_Դե վարպետ եմ էլի, կանչել ես, որ պատուհանի ապակին փոխեմ:
Մարդը ներս է թողնում նրան, որ աշխատի, իսկ ինքը բազմում է ու շարունակում կարդալ: Անցնում է մեկ ժամ: Մեկ էլ նորից դռան թակոցը.
_Ո՞վ է:
_Բացիր:
_Իսկ ո՞վ է:
_Դե վարպետ եմ էլի, պատուհանի ապակին պիտի փոխեմ:
_Բայց արդեն մեկը եկել է:
_Դե բացիր, ընկել եմ էլի...

.Պատշարը` բժշկի մոտ.
_Ձեր երիկամներում քար կա, իսկ լեղապարկում` մանր ավազ...
_Բժիշկ, ասեք թե որտեղ է ցեմենտը, և ես ինքս ինձ կվերանորոգեմ:

.Մեկն այցելում է իր ընկերոջը, որն իր ձեռքերով տուն է կառուցում: Զարմացած հարցնում է.
_Էս ինչու՞ են սենյակները կլոր:
_Զոքանչս խնդրեց` որ տուն ունենամ, մի անկյուն էլ իրեն տամ` ապրի:

.Ներկարարը հանգիստ իր աշխատանքն էր կատարում, մեկ էլ ինչ-որ ձայն.
_Հերիք է ինձ պռտես պատերին, հանգիստ թող, այ տղա...
Ներկարարը ապշած նայում է ձեռքի վրձնին: Ձայնը շարունակում է.
_Հա, հա, դա ես եմ... Ու մյուս անգամ փակ պատուհաններով սենյակ չներկես, հասկացա
՞ր:

.Ինստիտուտում պռոֆեսորը հարց է ուղղում ուսանողներին.
_Ասենք ձեր ենթակայության տակ գտնվող շինարարը վայր է ընկնում բարձրահարկից ու վախճանվում. ո
՞րն է ձեր առաջին պարտականությունը:
_
Շտապ օգնություն կանչել...Ոստիկանություն ահազանգել..., _հնչում են պատասխաններ:
_Նախ հանգուցյալին հարկավոր է զինել փրկագոտով և սաղավարտով. հակառակ դեպքում շտապ օգնությունն ու ոստիկանությունը անձամբ ձեզ կարող են այցելել, _բացատրում է դասախոսը:

.Դռան զանգ է հնչում: Տանտիկինը բացում է դուռը, տեսնում գործիքներով ծանրաբեռնված սանտեխնիկին ու հրճված բացականչում.
_Ինչ լավ է, որ եկել եք. մենք ձեզ արդեն 2 օր է, ինչ սպասում էինք...
Իսկ սանտեխնիկը շրջվում է ու քթի տակ մրթմրթալով հեռանում.
_Ուրեմն սխալվել եմ. էնտեղ, որտեղ պիտի գնայի, ինձ սպասում են արդեն 2 ամիս:

.Նորաստեղծ փաստագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ հնչում է կարծիք.
_Արտակարգ համակարգչային միջնորդություն է. դանդաղեցված կադրերը հոյակապ են ստացվել:
_Էստեղ ոչ մի միջնորդություն էլ չկա, _միջամտում է օպերատորը, _սա սովորական տան վերանորոգման աշխատանքների նկարահանում է:

._Հայրիկ, ձեր շին. հրապարակը ցանկապատել եք, որպեսզի ոչ ոք չտեսնի՞, թե ինչ եք անում:
_Չէ, տղաս, ցանկապատել ենք, որպեսզի ոչ ոք չտեսնի, որ ոչինչ չենք անում:

.Երբ նորահարուստ կինը տվեց իր ցուցումները առանձնատան կապիտալ վերանորոգման վերաբերյալ, շինարարական ֆիրմայի ներկայացուցիչը դիմեց.
_Մենք ալեհավաքի տեղադրման համար հարց ունենք: Ձեզ մոտ ինչպիսի՞ հեռուստատեսություն է լինելու, սովորակա
՞ն, թե՞ արբանյակային:
_Չգիտեմ, ճիշտն ասած ամուսինս ոչինչ չի ասել արբանյակներ արձակելու մասին:


.Ամուսինը, որը կնոջ կողմից ամբողջ ժամանակ նախատվում էր, իբր ձեռքից ոչինչ չի գալիս, հպարտ ժպիտով դիմում է կնոջը.
_Իսկ դու բողոքում էիր: Տես, թե ինչպես եմ պաստառապատել ողջ հյուրասենյակը. ոչ մի ծալք, ոչ մի թերություն...
_Հրաշք ես, հրաշք, իսկ կարո
՞ղ ես հուշել` ու՞ր են պատուհանները:

.Մեծահարուստն` իր արհեստավորին.
_Քանի
՞ թերություն ես գտել իմ այս վերջին գնած բնակարանում...
_Դեռ մեկը...
_Դե դա շատ լավ է: Ու որն է այ
՞ն:
_Մուտքի դուռը, ոչ մի կերպ չի բացվում:

.Փախստականները պաշտոնատար անձանց և լրագրողների թափորի հետ վերջապես մուտք են գործում պետական ծրագրով նորակառույց իրենց բնակարանները:
_Ինչպիսի մեծ պահարաններ են, _բացականչում է մի տարեց:
_Բայց սրանք սենյակներ են, _ժպտում է ղեկավարությունը:

.՞րբ ես վերջապես ամառանոցիդ դրսի զուգարանին դուռ տեղադրելու...
_Ինչի էնտեղ գողանալու ինչ կա
՞, որ...

.Էլեկտրիկը` տանտիրուհուն.
_Վերջապես գտա թերությունը, ինչի պատճառով գնացել են լույսերը: Էստեղ կարճ միացում կա...
_Ուրեմն երկարեցրեք այն:

.Մի երիտասարդ ներկայանում է աշխղեկին` որպես բանվոր աշխատանքի անցնելու համար: Աշխղեկը հարցնում է.
_Հո խմիչքի սիրահար չե՞
ս:
՞նչ եք ասում, ես պրոֆեսիոնալ եմ:

.Սեփական բնակարանի փոքրությունը մարդուն կարող է ուրախացնել միայն մեկ դեպքում. այն է, երբ վերանորոգվում է:

._Ինչու՞ վարպետը քեզ հեռացրեց աշխատանքից:
_Դե հասկանու՞մ ես, վարպետը, դա այն մարդն է, որը շրջում և հետևում է աշխատակիցների աշխատանքներին:
_Դա պարզ է ինձ, բայց, կրկնում եմ, ինչու՞ վռնդեց:
_Նախանձից... Շատերը կարծում էին, որ վարպետը ես եմ:

.Ներկարարը վերջացրեց փսիխոանալիտիկի բուժ. կաբինետի վերանորոգումը.
_Ահա և վերջ: 100 000 դրամ:
_Ձեզ գումա
՞ր է հարկավոր:
_Այո, իհարկե:
_Ցանկանում եք դրա մասին կիսվե
՞լ ինձ հետ...

.Փոքրիկը գլուխը բարձրացրած ուշի ուշով հետևում է, թե ինչպես է հայրը ներկում ննջարանի առաստաղը:
_Հարութիկ ջան, նայիր, որ սովորես. երբ մեծանաս` հայրիկին կօգնես, _ժպտում է մայրը:
_Ինչի էդքան ժամանակում չի ներկի
՞-վերջացնի:

.Աշխատանքի ժամանակ հանկարծ ցավեցնելով մատները` փականագործ Արտավազդը, ինչպես միշտ, ցանկացավ կիսվել սոսկալի ցավի մասին, որը կեղեքում է այտուցված մատների նյարդային վերջավորություննեը, և այն մասին, թե ինչպես է տառապում իր նուրբ և զգայուն բնույթը, սակայն, ինչպես միշտ ստացվեց ''քո մերը'':

.Ճախրում են երկու աղյուս կիսակառույց բարձրահարկից.
_Ինչպիսի մռայլ եղանակ է:
_Ոչինչ, կարևորը` լավ մարդկանց հանդիպենք...

.Աշխղեկը` արհեստավորին.
_Ինչի
՞ ես ուշանում:
_Ուշ եմ տնից դուրս եկել:
_Իսկ հնարավոր չէ
՞ր տնից շուտ դուրս գալ:
_Դե արդեն ուշ էր շուտ դուրս գալու համար:

._Գործերն ինչպե՞ս են, տղերք:
_Ինչպես պիտի լինեն: Վատ: Ղեկավարն ուզում է, որ աշխատենք 3 հոգու փոխարեն: Դեռ լավ է, որ մենք հինգն ենք:






Անվճար հոսթինգ uCoz