- V A R P E T Construction -
varpet.am

Ձեր Շինարարը












ՕՆԼԱՅՆ 1
ՀԱՃԱԽՈՐԴ 1
ԱԴՄԻՆ. 0



Copyright varpet.am © 2015
19.03.2024, 13:00, Երեքշաբթի

 

 


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ                                    ՀՈՒՄՈՐ                                   ՏԵՍԱԴԱՐԱՆ    

 

 


 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Միջնադարյան Հայաստանում գոյություն ունեին համքարություններ` արհեստավորական միություններ: Վարպետ կոչվում էին այդ համքարությունների կրպակ-արհեստանոցների կամ միևնույն բնագավառի արհեստավորների ղեկավարները: Վարպետի դերն էր` կազմակերպել աշխատանքները, ուսուցանել աշակերտներին ու ենթավարպետներին:
Վարպետ դառնալը դարձել էր ժողովրդական արարողություն: Ենթավարպետը քննություն էր հանձնում համքարության մի քանի վարպետների, որից հետո կազմակերպվում էր ճոխ ծիսական ճաշկերույթ, ծանոթանում էր համքարության ներքին օրենքներին... Ամենակարևորը երդման արարողությունն էր, որի հիմնական սկզբունքն էր` լինել ազնիվ և անաչառ:
Նորընտիր վարպետն ստացել է առանձին արհեստանոց բացելու և այլ իրավունքներ ու արտոնություններ:
Միևնույն համքարության վարպետները ևս ունեցել են ընդհանուր ղեկավար, որը կոչվել է ՛՛վարպետաց վարպետ՛՛: Իսկ մի քանի համքարությունների վարպետաց վարպետների ղեկավարը կոչվել է ՛՛գլխավոր վարպետ՛՛:
Մի խոսքով վարպետ բառն իրենից ներկայացրել է լրջագույն, պատճառաբանված կոչում: Այժմ այն պատվանուն է, որը վերագրվում է ինչպես փորձառու արհեստավորներին, այնպես էլ արվեստի ու գրականության հմուտ գործիչներին...

 

 

 

Անվճար հոսթինգ uCoz